ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ալեքսանդր Ռոմանովսկու երաժշտական հրաշքը՝ հայկական բեմում

Ալեքսանդր Ռոմանովսկու երաժշտական հրաշքը՝ հայկական բեմում
23.04.2019 | 15:34

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Դաշնակահար, ում երաժշտական քննադատները շռայլել են իրենց բարձր գնահատականները, ում համաշխարհային մամուլն անդրադարձել է ամենաջերմ մեկնաբանություններով, ում հայ հանդիսատեսը սիրում ու ընդունում է բուռն ծափահարություններով։


Ալեքսանդր Ռոմանովսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։


Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին անգամ։ Դաշնակահարը խոստովանում է, որ ամեն անգամ մեծ հաճույքով է այցելում Հայաստան, քանի որ զգում է հանդիսատեսի աներևակայելի հզոր ազդեցությունը, մեծ սերն իր նկատմամբ, և չարձագանքել այդ վերաբերմունքին ինքը չի կարող։ «Բոլոր մարդիկ, որ գալիս են համերգ, ինչ-որ հրաշք են սպասում, իսկ արտիստի խնդիրն այդ հրաշքը բեմում արարելն է»,- ասում է Ռոմանովսկին, ով այդ հրաշքը պարգևեց ունկնդրին իր դյութիչ ու աննկարագրելի երաժշտությամբ, Ռախմանինովի կոնցերտի գեղեցիկ մեկնաբանմամբ։ Ունկնդիրը վայելում էր երաժշտի ստեղծած իրական հրաշքը և անվերջ ծափահարություններով չէր թողնում նրան հեռանալ բեմից. բիս և բրավո բացականչությունների ներքո Ռոմանովսկին ներկաներին պարգևեց ևս երկու կատարում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Ռոմանովսկին իր և նվագախմբի լավագույն ընկերներից է։ «Ռախմանինովի Դաշնամուրի երրորդ կոնցերտը այն ստեղծագործություններից է, որը կատարելիս երաժիշտները պետք է վստահ լինեն իրենց ուժերի վրա, և բեմում պետք է երևա մենակատարի, նվագախմբի և դիրիժորի արտիստական ընկերությունը։ Ռոմանովսկին այն արտիստներից է, ումից ամեն անգամ բեմում ստանում ես նոր լիցքեր, նոր գաղափարներ, նոր մեկնաբանություններ»,- ասաց դիրիժորը՝ շեշտելով, որ Ալեքսանդր Ռոմանովսկու հետ համագործակցությունը լինելու է շարունակական։


Երեկոյի երկրորդ մասում հնչեց Ռախմանինովի Երկրորդ սիմֆոնիան։
Համերգին ԴասA ծրագրի շրջանակներում ներկա էին նաև Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի աշակերտները։ Ի դեպ, նույն օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական դասաժամ էր անցկացվել աշակերտների համար, որի ընթացքում Ալեքսանդր Ռոմանովսկին աշակերտների առջև հանդես է եկել փոքրիկ մենահամերգով։

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ